Twitter-ը ծրագրային բազայից հեռացրել է «սեւ ցուցակ» եւ «ստրուկ» բառերը

20:25   05 Հուլիս 2020    194

Twitter սոցկայքը հեռացրել է «ստրուկ», «տեր», «սեւ ցուցակ», «սպիտակ ցուցակ» եւ մի շարք այլ բառեր ծրագրային բազայից։

Նշենք, որ ծրագրային բազան, որտեղ օգտագործվում է այս բառապաշարը, ստեղծվել է տասնամյակներ առաջ։

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո սկսված հակառասիստական շարժումով սակայն որոշում է կայացվել փոխել տերմինաբանություն՝ «հօգուտ ավելի ինկլյուզիվ լեզվի»։ Օրինակ՝ «սպիտակ ցուցակ» տերմինի փոխարեն կիրառվելու է «թույլատրելիության ցուցակ» տերմինը։

Նշենք, որ հակառասիստական շարժմամբ պայմանավորված, շատ ընկերություններ են իրենց կիրառած բառապաշարում փորձում ռասիստական առումով ավելի չեզոք տերմինաբանություն կիրառել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները