Ղազախստանում շուրջ 3200 կայք են արգելափակել

20:52   05 Հուլիս 2020    203

2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական եւ արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաեւան:

«2019 թվականին վերլուծման են ենթարկել ավելի քան 5300 ինտերնետ-ռեսուրսներ, որոնցից 3200-ը ճանաչվել են անօրինական: Դրանք բոլորը ժամանակին արգելափակվել են»,-ասել է Բալաեւան բնակչության առջեւ հաշվետու հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ «այդ բնագավառում ամենակարեւորն արմատական շարժումների նկատմամբ բնակչության իմունիտետի ստեղծումն է եւ երկրում միջկրոնական հակամարտությունները կանխելը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները