Իսպանիայի Գալիսիա շրջանը 5 օրով կփակվի

11:05   06 Հուլիս 2020    192

Իսպանիայի Լուգո նահանգի իշխանությունները որոշել են 5 օրով փակել Գալիսիա շրջանը, որտեղ շարունակվում է կորոնավիրուսի նոր բռնկումը:

Կսահմանափակվի շրջանի մուտքն ու ելքը: Կարանտինային միջոցառումները խախտելու համար նախատեսված են տուգանքներ:

Արտակարգ դրության չեղարկումից հետո սա երկրորդ դեպքն է, երբ Իսպանիայում վերադառնում են կարանտինի:

Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ Կատալոնիայի իշխանությունները որոշել էին փակել Սեգրիայի շրջանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները