Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում

12:16   06 Հուլիս 2020    190

Հնդկաստանի ջանքերը Արևելյան Լադաքում իրական վերահսկողության գծին (LAC) Չինաստանի հետ լարվածության ապաԷսկազացիայի ուղղությամբ մինչ օրս արդյունք չեն տվել:

Ինդպես այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց խոսքով՝ «չնայած զորքերի փուլ առ փուլ հետշաշման շուրջը ձեռք բերված համաձայնություններին՝ դրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում»:

«Դա Արևելյան Լադաքում իրադրությունը դարձնում Է վտանգավոր և անկանխատեսելի,- նշել են աղբյուրները:-Ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Լադաքում Հնդկաստանի և Չինաստանի բանակային խմբավորումները, հավանական է, իրենց նախկին տեղաբաշխումը պահպանեն մինչև ձմռան սկիզբը»:

Լադաքում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների միջև: Երկուստեք տուժեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ և չինացի զինվորականների միջև: Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող զոհվեց, 76-ը վնասվածքներ ստացան:

Հնդկական կողմը նաև պնդում է, որ ընդհարումների ժամանակ զոհվել և տուժել է շուրջ 45 չինացի զինվոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները