Իրանում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

13:54   06 Հուլիս 2020    206

Իրանում կորոնավիրուսից մեկ օրում 163 մարդ է մահացել: Երկրում հիվանդությունից մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 11 571-ի:

Նրա խոսքով՝ հուլիսի 5-ին երկրում կորոնավիրուսով վարակման 2560 նոր դեպք է գրանցվել, իսկ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվածների թիվը հասել է 240 438-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լարին նշել է, որ վերջին մեկ օրում գրանցված մահվան տվյալը ռեկորդային է Իրանի համար: Մահացության 24-ժամյա նախորդ ռեկորդային ցուցանիշը (162) դրանցվել էր մայիսի 29-ին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս ապաքինվել է 201 330 մարդ: Երկրում, ընդհանուր առմամբ, 1 794 727 թեստավորում է իրականացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները