Այդահոյում երկու փոքր ինքնաթիռ բախվել են լճի երկնքում

15:06   06 Հուլիս 2020    234

Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ում երկու փոքր ինքնաթիռների բախման հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել Այդահո նահանգի Քեր-դ’Ալեն լճի երկնքում:

Օդանավերը բախվել են լճի երկնքում, որից հետո ընկել ջուրը: Դրանք հայտնաբերվել են միայն հիդրոլոկատորի օգնությամբ՝ ավելի քան 38 մետր խորության վրա: Իշխանությունները հաղորդում են, որ զոհերի թիվը կարող է աճել:

«Երկու օդանավերում էլ եղել են ութ ուղևոր և անձնակազմի անդամները, բայց այս տեղեկատվությունը դեռ ճշտվում է: Հիմքեր կան ենթադրելու, որ նրանք զոհվել են»,- տեղեկացրել են տեղի շերիֆի գրասենյակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները