Բրիտանիան ավելի քան 1 մլրդ դոլար կհատկացնի գեղարվեստական եւ մշակութային հաստատությունների աջակցության համար

17:14   06 Հուլիս 2020    226

Բրիտանիան ավելի քան 1 մլրդ դոլար կհատկացնի գեղարվեստական եւ մշակութային հաստատությունների աջակցության համար, հաղորդում է AP-ը:

1,96 մլրդ դոլար օգնության փաթեթը կհատկացվի թանգարաններին, պատկերասրահներին, թատրոններին, կինոթատրոններին, մշակութային ժառանգության օբյեկտներին եւ երաժշտական հարթակներին:

Բրիտանիայում որոշ գեղարվեստական հաստատություններ սկսել են բացվել կարանտինից հետո: Չորեքշաբթի կբացվի Լոնդոնում Ազգային պատկերասրահը:

Սակայն թատրոններն ու համերգասրահները չեն հայտնել, թե երբ կկարողանան ընդունել հանդիսատեսին, եւ որոշներն արդեն հայտարարել են, որ փակվում են ընդմիշտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները