Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի չորս ալիք է կանխատեսվել

18:10   06 Հուլիս 2020    199

Անգլիական Բիրմինգհեմ քաղաքից բժիշկը կորոնավիրուսի չորս ալիք է կանխատեսել:

Նրա խոսքերը մեջբերում է «Birmingham Live»-ը: Բժիշկ Շաբի Ահմադը, քաղաքի առաջատար բժիշկներից մեկն անհանգստություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները ստիպված կլինեն «սովորել ապրել վիրուսի հետ», քանի որ պատվաստանյութը դեռ չեն ստեղծել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ կառավարությունը հայտարարում է, որ COVID-19-ի առաջին ալիքը մոտենում է ավարտին, բժիշկը համաձայն չէ այդ լավատեսություն տարածմանը․ «Կլինի երկրորդ ալիք, երրորդ և չորրորդ: Վիրուսը հենց այնպես չի հեռանա: Այն կշարունակվի տարածվել տարբեր ճանապարհներով: Մենք պարզապես պետք է սովորենք պաշտպանվել դրանից»,-ասել է Ահմադը:

Բժիշկը կարծիք է հայտնել, որ երկրի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց և այցելել հասարակական վայրեր, այնուամենայնիվ, նա կարևորել է սոցիալական հեռավորության պահպանման կարևորությունը:

Ամենից շատ, Ահմադն անհանգստացած է առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանցով, ովքեր վախենում են դիմել բժշկի կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով: Բժիշկը քաղցկեղով և այլ լուրջ հիվանդություններով հիվանդներին հորդորել է դիմել բժշկական օգնության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները