Ճապոնիայում հեղեղումներն ու սողանքներն առնվազն 40 մարդու կյանք են խլել

18:38   06 Հուլիս 2020    297

Ճապոնական Կյուսյու կղզում տեղատարափ անձրևները հանգեցրել են գետերի վարարման ու սողանքների։

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մահացել է առնվազն 40 մարդ։ Զոհերից 14-ն ապրել են Կումամոտո պրեֆեկտուրայի ծերանոցում, որը հեղեղաջրերով է լցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքներից առավելապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան։ 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 4․7 հազար տուն։

Վարչապետ Շինձո Աբեն աղետի գոտի է ուղարկել մոտ 10 հազար զինծառայողի՝ փրկարարներին աջակցություն ցուցաբերելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները