«Իմ վարչակազմը միշտ կլինի ընդդեմ սոցիալիզմի». Թրամփ

19:59   06 Հուլիս 2020    220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պայքարն ընդդեմ «սոցիալիզմի». այս մասին երկրի ղեկավարն ասել է հուլիսի 5-ին Վենեսուելայի անկախության օրվա կապակցությամբ Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Վենեսուելայի բնակչությունը տառապում է ապօրինի և բռնակալ ռեժիմից, որը մտադիր է ոչնչացնել ժողովրդավարական ինստիտուտները, խախտել մարդու իրավունքները, բացահայտ զբաղվել կոռուպցիայով՝ օգտվելով նորագույն պատմության վատագույն տնտեսական և մարդասիրական ճգնաժամից։ Սակայն ԱՄՆ-ն մեծ հույս է կապում Վենեսուելայի ժողովրդի հետ: Իմ վարչակազմը միշտ ընդդեմ սոցիալիզմի կլինի»,- ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը հույս է հայտնել, որ Վենեսուելայի ժողովուրդը մի օր կկարողանա «իրական անկախություն» ստանալ։ Նախօրեին Վենեսուելայի արտոգործնախարարությունն ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ հայտարարություն էր տարածել՝ Վաշինգտոնին մաղթելով հրաժարվել գաղութատիրական գաղափարից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը որոշ ժամանակ առաջ դրական է վերաբերել Վենեսուելայի նկատմամբ ռազմական հարձակում գործելու գաղափարին։ Այս մասին հայտարարել էր նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները