Էրդողան. «Կրկին անգամ հայտարարում ենք, որ Թուրքիան գտնվում է Ադրբեջանի կողքին՝ համավարակի դեմ պայքարում»

16:10   06 Հուլիս 2020    507

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Hayatsk.info- ի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Պարոն նախագահ, հարգելի եղբայր:

Ամբողջ աշխարհն ընդգրկած COVID-19 համավարակի հետևանքով Ադրբեջանում մահացած մեր բոլոր եղբայրների համար թողություն եմ խնդրում Ամենակարող Ալլահից, բուժումը շարունակողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ազգի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում եղբայրական ադրբեջանական ժողովրդին:

Մենք ուշադիր հետևում ենք այն արդյունավետ միջոցառումներին և գործողություններին, որոնք դուք ձեռնարկում եք Ադրբեջանում համավարակի դեմ: Այս ոլորտում պայքարում բոլոր մարդկանց հաջողություններ եմ մաղթում աշխատանքում:

«Մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանով մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր օգնությունը տրամադրել բարեկամական և եղբայրական Ադրբեջանին: Այս համատեքստում մենք ապահովում ենք բժշկական սարքավորումների առաքումը ձեր երկիր, որոնք կարող են ինչ որ չափով օգնել Ադրբեջանին՝ համավարակի դեմ պայքարում:

Օգտվելով այս հնարավորությունից, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մենք պանդեմիայի դեմ պայքարում Ադրբեջանի կողքին ենք, ազգի անունից և իմ անունից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու երջանկություն, իսկ եղբայրական ադրբեջանանական ժողովրդին` կայունություն ու բարեկեցություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները