Իլհամ Ալիևը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

15:37   06 Հուլիս 2020    498

Հուլիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, պետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ հոբելյանի առթիվ, նրան մաղթել է քաջառողջություն, նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի շահ Ղազախստանի զարգացման:

Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ուշադրության, շնորհավորանքների և բարի խոսքերի համար:

Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել՝ ադրբեջանա-ղազախական բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում հետագա հաջող զարգացման կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները