Եգիպտոսում բժիշկներին եւ լրագրողներին ձերբակալում են կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված քննադատության համար

20:42   06 Հուլիս 2020    233

Եգիպտոսում բժշկի են ձերբակալել երկրի փխրուն առողջապահական համակարգի վերաբերյալ հոդվածը հրապարակելուց հետո:

Լրագրողը ձերբակալվել էր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներ ստանալու համար հայց ներկայացնելուց հետո: Հղի կինը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ գործընկերուհին կորոնավիրուսի կասկածվող դեպքի մասին հայտնելու համար օգտվել էր իր հեռախոսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում անվտանգության ծառայությունները փորձում են ճնշել նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսիի կառավարությանն ուղղված քննադատությունն առողջական ճգնաժամի լուծման վերաբերյալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները