Լուկաշենկոն Նազարբաեւին Մինսկ է հրավիրել՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին

20:58   06 Հուլիս 2020    228

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ նրան հրավիրել Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Լուկաշենկոն շնորհավորել է Նազարբաեւին 80-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորել հիվանդության հաղթահարման կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուկաշենկոն եւ Նազարբաեւը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել:

ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին Միսնկում:

Կողմերը քննարկել են Բելառուսում եւ Ղազախստանում ընդհանուր իրավիճակը: Նազարբաեւն իր լավագույն մաղթանքներն է փոխանցել Բելառուսի ժողովրդին եւ աջակցություն հայտնել երկրի ղեկավարությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները