Ճապոնիայի հարավ-արևմուտքում մոլեգնող տեղատարափների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 49-ի

21:02   06 Հուլիս 2020    209

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների և փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել է 49-ի, ևս 11 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Հուլիսի 6-ին ժամը 22:00-ի տվյալներով բժիշկները հաստատել են 49 մարդու մահ, ևս մեկ մարդու մոտ բացակայում են կյանքի նշանները, բայց նրա մահը պաշտոնապես դեռ չի հաստատվե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եւս 11 մարդ համարվում է անհետ կորած: Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը, ըստ հինգբալանոց սանդղակի, վտանգավորության առավել բարձր մակարդակ է հայտարարել Ճապոնիայի հարավ-արևմուտքի մի շարք պրեֆեկտուրաների համար՝ կապված հորդառատ անձրեևների և դրանցով պայմանավորված հեղեղումների հետ:

Հեռուստաալիքների եթերում հաղորդավարները մարդկանց կոչ են անում անհապաղ տարհանվել ժամանակավոր բնակության մոտակա կետ, իսկ եթե դա հնարավոր չէ, բարձրանալ շենքերի վերին հարկեր կամ տանիքներ: Երկրի օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ աղետի գոտիներում դիտվում են «հզորությամբ աննախընթաց տեղատարափներ: Ճապոնիայի հարավ-արևմուտքի առանձին շրջաններում գրանցվել են մինչև 800 միլիմետր տեղումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները