Ավստրալիայում 6.6 մլն բնակիչ մեկուսացման մեջ կհայտնվի՝ կորոնավիրուսի բռնկման վատթարացման պատճառով

21:48   06 Հուլիս 2020    251

Ավստրալիայի իշխանությունները որոշում են կայացրել մեկուսացնել Վիկտորիա նահանգը:

Նման որոշում իշխանությունները կայացրել են Մելբուռնում կորոնավիրուսով հիվանդացության բռնկումների պատճառով: Նշվում է, որ մեկուսացման մեջ է հայտնվելու 6.6 մլն բնակիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, որոշում է կայացվել փակել սահմանն ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի միջև: Սահմանում վերահսկողություն են իրականացնելու զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները