Tesla-ն նոր արտադրանք ունի՝ կիսատաբատներ

22:07   06 Հուլիս 2020    264

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կարողանում է ոչ միայն զարմացնել, այլ նաեւ կատակել:

Երեկ Tesla-ի պաշտոնական կայքում հայտնվել է նոր արտադրանք՝ կիսատաբատներ:

Tesla Short Shorts անվանումով կիսատաբանտներն արժեն 69,420 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նկարագրության մեջ նշվում է, որ դրանք պատրաստված են ատլասից, ունի 5 չափս: Ինչպես նաեւ նշվում է, որ արտադրանքը թողարկվել է սահմանափակ քանակով:

Չնայած գնին՝ արտադրանքը հետաքրքրել է օգտատերերին, քանի որ անոնսից որոշ ժամանակ անց Tesla-ի կայքը դադարել է աշխատել:

Այժմ ավտոհսկայի կապիտալացումը գերազանցում է 224 մլրդ դոլարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները