Թրամփը NASCAR-ի սևամորթ մրցարշավորդից պահանջել է ներողություն խնդրել

22:32   06 Հուլիս 2020    281

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NASCAR-ի մրցարշավորդ Բուբբա Ուոլեսից պահանջել է ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ մարզիկը իր ավտոտնակում գտել էր կախովի հանգույցով պարան, որը ԱՄՆ-ում համարվում է անհանդուրժողականության խորհրդանիշ՝ Լինչի դատաստանի հետ ասոցիացիայի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Արդյոք Բուբբա Ուոլեսը ներողություն խնդրե՞ց NASCAR-ի հիանալի արշավորդներից, որոնք օգնեցին նրան հանուն այն բանի, որ պարզվեր, որ այդ ամենը հերթական հորինվածք էր»,- գրել է Թրամփը սոցցանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները