Բոլիվիայի նախկին նախագահը մեղադրվում է ահաբեկչության մեջ

10:42   07 Հուլիս 2020    219

Բոլիվիայի դատախազությունը նախկին նախագահ Էվո Մորալեսին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության եւ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման մեջ:

Անցյալ տարի հրաժարական տալուց եւ արտասահման փախչելուց հետո Մորալեսն ապօրինի գործողություններ կոչ էր անում Բոլիվիայի իր համախոհներին, նշվում է դատախազի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որպես օրինակ՝ դատախազությունը մի դեպք է մեջբերում, երբ Մորալեսն իր աջակիցներից մեկին հեռախոսազրույցի ընթացքում իբր հանձնարարել է դադարեցնել Բոլիվիայի մի քանի քաղաքներին սննդամթերքի մատակարարումը։

Էվո Մորալեսը հերքել է իրեն դեմ առաջադրված մեղադրանքները՝ դրանք «դե ֆակտո կառավարության կողմից համակարգված ոտնձգությունների հերթական ապացույց» անվանելով: Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ նա խոստացել է, որ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը շուտով կվերադառնան Բոլիվիա»:

Մորալեսը Բոլիվիայի առաջին նախագահն է այս երկրի բնիկ բնակչության ներկայացուցիչներից։ 2019-ի նոյեմբերին նա հայտնվեց զինվորականների ճնշման տակ այն բանից հետո, երբ ընդդիմությունը եւ միջազգային դիտորդները նրան մեղադրեցին հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում քվեարկությունը կեղծելու մեջ: Սկզբում նա փախավ Մեքսիկա, ապա բնակություն հաստատեց Արգենտինայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները