Ուղղաթիռ է կործանվել Իսպանիայում, կա երկու զոհ

11:33   07 Հուլիս 2020    202

Երկու մարդ է զոհվել Իսպանիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են կատալոնական Mossos de Escuadra իրավապահ մարմինները։ Դեպքը տեղի է ունեցել Լա-Վանսա-ի-Ֆորնոլս համայնքում, Լյեդա գավառում՝ Կատալոնիայի ինքնավար երկրամասում։

Ուղղաթիռի կործանմանը հետեւել է հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները՝ հնարավորինս արագ հրդեհը հանգցնելու համար, քանի որ շոգ եղանակին մտավախություն է եղել, որ հրդեհը կարող է տարածվել հարեւանությամբ գտնվող անտառում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները