Պոմպեոն Պեկինի գործողությունները համեմատել է Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ

11:45   07 Հուլիս 2020    269

Չինաստաի Կոմունիստական ​​կուսակցությունը «շարունակում է ոչնչացնել ազատ Հոնկոնգը՝ իրականացնելով Ջորջ Օրուելի գրչին արժանի սցենարը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Դեռ չէր հասցրել չորանալ թանաքն Ազգային անվտանգության մասին ռեպրեսիվ օրենքի վրա, տեղական իշխանությունները, գործելով ըստ Օրուելի, ազգային անվտանգության կենտրոնական պետական ​​կառավարում ստեղծեցին, սկսեցին վերացնել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը քննադատող գրքերը գրադարանների դարակներից, արգելեցին քաղաքական կարգախոսները եւ այժմ դպրոցներից պահանջում են գրաքննություն ապահովել»,- նշվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ Պոմպեոյի՝ «մինչ այժմ Հոնկոնգը ծաղկում էր, քանի որ մտքի ազատություն եւ խոսքի ազատություն կար անկախ դատական ​​համակարգում: Բայց դրան վերջ տրվեց»,- արձանագրել է պետքարտուղարը՝ հաստատելով, որ ԱՄՆ-ն դատապարտում է «Պեկինի կողմից Չին-բրիտանական համատեղ հռչակագրով ստանձնած պարտավորությունների բազմիցս չկատարումը» եւ Չինաստանի իշխանությունների գրոհը Հոնկոնգի իրավունքների եւ ազատությունների դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները