Բրազիլիան հուլիսի 20-ից կսկսի կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկումները

12:02   07 Հուլիս 2020    205

Բրազիլիայի իշխանությունները կսկսեն կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները հուլիսի 20-ից, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Սան Պաուլոյի նահանգի կառավարության հայտարարությունը:

«Առողջության վերահսկման ազգային գործակալությունը թույլ է տվել մեկնարկել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը ՝ փորձարկելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը», – նշվում է զեկույցում:

Պատվաստանյութը փորձարկելու համար իշխանությունները երկրում վարակի դեմ պայքարող բժիշկներից 9 հազար կամավորների կընտրեն:

Ներկայումս Բռազիլիան արդեն փորձարկում է Օքսֆորդի համալսարանի գիտնականների մշակած պատվաստանյութը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները