Լոնդոնում հայտանբերվել է Ռուբենսի՝ 4.3 մլն դոլար արժողությամբ կտավը

13:28   07 Հուլիս 2020    178

Լոնդոնում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կտավը:

Նշվում է, որ «Լեդիի դիմանկար» կոչվող գեղանկարը հայտնաբերվել է կեղտոտ վիրաճկում՝ փոշու շերտով պատված: Աճուրդի տան աշխատակիցներն այն նախնական գնահատել են 4.3 մլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիմանկարը, որը Ռուբենսը հեղինակել է XVII դարում, 139 տարի ընդգրկված է եղել մասնավոր հավաքածուում: Մասնագետները ենթադրում էին, որ կտավը, գուցե և, ստեղծվել է նկարչի օգնականի կողմից, սակայն ուսումնասիրության արդյունքում հաստատվել է դրա իսկությունը:

1902 թվականին գլուխգործոցը ներկայացվել է Լոնդոնի Նկարիչների թագավորական ակադեմիայում: Դրանից հետո նկարի մասին մոռացվել է, իսկ 2017 թվակնին այն վաճառվել էր 97 200 դոլարով: Նկարի ներկայիս սեփականատերը ցանկանում է վաճառել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները