ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը նվազել է գրեթե 40%-ով

13:44   07 Հուլիս 2020    166

COVID-19-ից մահացության մակարդակը Միացյալ Նահանգներում նվազել է 39% -ով:

Թրամփը նշել է, որ թեստավորման ամերիկյան ծրագիրը շարունակում է առաջատարը մնալ աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունը «գրեթե ամենացածր մակարդակի վրա է աշխարհում»: Ներկայումս երկրում մահացությունների թիվը 10 անգամ նվազել է համավարակի գագաթնակետի համեմատ, ասում է նախագահը:

COVID-19-ից մահացության մակարդակի զգալի նվազումը հնարավոր է դարձել հիդրօքսիքլորոխինով բուժման շնորհիվ, ասել է Թրամփը՝ հիմնվելով Հենրի Ֆորդի առողջապահական կազմակերպության ուսումնասիրության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները