ՌԴ ԱԴԲ-ն «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդականին կասկածում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի համար աշխատելու

14:15   07 Հուլիս 2020    232

«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի համար աշխատելու եւ ռազմատեխնիկական համագործակցության և Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մասին գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության ԱԴԲ-ի հաղորդագրությունը։

«Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Իվան Իվանովիչ Սաֆրոնովը: Սաֆրոնովը, կատարելով ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի առաջադրանքները, հավաքել եւ տեղեկատվություն է փոխանցել դրա դրա ներկայացուցչին Ռուսաստանի Դաշնության՝ պետական ​​գաղտնիք հանդիսացող ռազմատեխնիկական համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քրեական գործը հարուցվել է «Պետական դավաճանություն հոդվածով»: Սաֆրոնովին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:

Ինչպես հայտարարում են «Ռոսկոսմոս»-ում, Սաֆրոնովի կալանավորումը կապ չունի պետական ​​կորպորացիայում նրա աշխատանքի հետ: Մինչեւ «Ռոսկոսմոս»-ում աշխատանքի ընդունվելը Սաֆրոնովն աշխատել է «Վեդոմոստի» եւ «Կոմերսանտ» թերթերում եւ զբաղվել է ռազմական եւ տիեզերական թեմաներով։



Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ռոսկոսմոս  


Վերնագիրի այլ պիտակները