Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 198 պացիենտ

14:23   07 Հուլիս 2020    218

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 198 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10 494 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6368 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 694 230 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները