Չինաստանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ջրամբարը. VIDEO

14:43   07 Հուլիս 2020    263

Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում դպրոցականներով լի ավտոբուս է կողաշրջվել և ընկել ջրամբարը:

Ուղևորների քանակի և հնարավոր կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Դպրոցականներով լի ավտոբուսը կոտրել է ճանապարհի կողքի հատվածի արգելապատնեշները և ընկել է Անշունի քաղաքի ջրամբարը:

Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ աշխատում է շուրջ 100 փրկարար, այդ թվում 17 ջրասուզակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները