Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

16:05   07 Հուլիս 2020    199

Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մելբուրնում, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառով ավելի քան հինգ միլիոն բնակիչ վեց շաբաթով մեկուսացված կլինի, հայտնում է AFP-ն:

Նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտարարել է, որ կարանտինն ուժի մեջ է մտնելու չորեքշաբթի կեսգիշերից եւ կտեւի առնվազն վեց շաբաթ: Նա զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է:

Այն բանից հետո, երբ 24 ժամվա ընթացքում քաղաքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 190 նոր դեպք, Էնդրյուսը հայտարարեց, որ դրանք ներկայում դժվար է գրանցել, քանի որ դեպքերը շատ են։

«Դրանք շատ մեծ թվեր են,- ասել է նա:- Ոչ ոք չէր ցանկանում այսպիսի վիճակում հայտնվել: Ես գիտեմ, որ դա հսկայական վնասի կհանգեցնի: Դա շատ դժվար կլինի»:

Աշակերտների մեծ մասը կվերադառնա հեռավար ուսուցման, իսկ ռեստորաններն ու սրճարանները կսահմանափակվեն սննդի առաքումով:
«Այլընտրանք պարզապես էլ չկա»,- ասել է նա լրագրողներին:

Չնայած տեղայնացումն ընդգրկում է Մելբուրնի մետրոպոլիտենի տարածքը, Վիկտորիայի ամբողջ նահանգը գործնականում մեկուսացված կլինի երկրի մնացած մասից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելբուրն  


Վերնագիրի այլ պիտակները