ԱՄՆ-ի կողմից Վրաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի

15:27   07 Հուլիս 2020    170

Վրաստանին ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովը պետական և արտասահմանյան ֆինանսավորումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել: Օրինագիծը վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի բյուջեին, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID),դրա հետ կապված միջազգային ծրագրերին և միջոցառումներին 2021 ֆինանսական տարում:

Օրինագիծը մերժում է նախագահ Դոնալդ Թրամփի` պետդեպարտամենտի, USAID-ի և դրա հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը 20%-ով կրճատելու առաջարկը, վերականգնում է կարևոր դիվանագիտական, զարգացման և մարդասիրական ծրագրերի, ինչպես նաև ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Օրինագծում հիշատակվում է նաև Վրաստանը, որին 2021 թվականի ընթացքում ծրագրված է տրամադրել 132 025 000 դոլար օգնություն: Սակայն այդ օգնության 15 %-ը հնարավոր է կասեցվի այնքան ժամանակ, մինչև պետքարտուղարը հաստատի, որ Վրաստանի կառավարությունը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մասնավոր սեկտորի համար օրենքի գերակայության ոլորտներում՝ ներառյալ արտասահմանցի գործարարների իրավունքների պաշտպանությունն ու ներդրումները:

Պետքարտուղարը, այնուամենայնիվ, կարող է հրաժարվել այս սահմանափակումից, եթե գտնի, որ դա հակասում է ԱՄՆ-ի շահերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները