Կրեմլը խոստացել է, որ Ռուսաստանը կպատասխանի բրիտանական պատժամիջոցներին

16:45   07 Հուլիս 2020    322

Ռուսաստանը կպատասխանի անձնական պատժամիջոցների կիրառմանը Մեծ Բրիտանիայի կողմից այն ծավալով, որը կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնության շահերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք կարող ենք միայն ցավալ այդպիսի անբարեխիղճ քայլերի կապակցությամբ: Բնականաբար կգործեն փոխադարձության սկզբունքը եւ փոխադարձ որոշումներն այն ծավալով, որը կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնության շահերին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիան հուլիսի 6-ին առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ սեփական «Մագնիտսկու ակտի» շրջանակներում: Սեւ ցուցակում հայտնվել են նրանք, ում Լոնդոնը մասնակից է համարում մարդու իրավունքների ոտնահարմանը: Այժմ նրանց արգելվելու է մուտք գործել երկիր, եւ նրանց ակտիվներն այնտեղ սառեցվելու են, հայտնում է Forbes-ը:

Պատժամիջոցները տարածվել են Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրկինի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ Ալեքսեյ Անիչինի, ինչպես նաեւ դատավորների, քննիչներւ, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության աշխատակիցների վրա։ Նշված անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա, երկրում նրանց ոակտիվները կսառեցվեն, նրանց արգելվում է գործունեություն ծավալել ինչպես երկրում, այնպես էլ՝ թագավորության քաղաքացիների միջնորդությամբ: Այս ցուցակը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Դրանում հայտնվել է ընդհանուր 49 անձ եւ կազմակերպություն, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, Մյանմարից եւ ԿԺԴՀ-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները