Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

17:14   07 Հուլիս 2020    200

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում:

Այսպես, Իտալիան դուրս Է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել Է Իրանը:

Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են սոսկ Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) եւ Իսպանիան (9-րդ տեղ):

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն Է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում Է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:

Ըստ որում Հնդկաստանում, որն զբաղեցնում Է երրորդ տեղը, ախտահարվածների քանակն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահացու վախճանների թիվը՝ 20 հազարը:

Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները