Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով 52 մարդ է զոհվել

18:06   07 Հուլիս 2020    209

Ճապոնիայի հարավ-արևմուտքը պատուհասած ջրհեղեղների հետևանքով 52 մարդ է զոհվել, 2 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 12-ը համարվում է անհետ կորած:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ճապոնական NHK հեռուստաալիքին: Հարավարևմտյան Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում մահացել է 51 մարդ, ևս մեկ մարդ մահացել է նույն կղզու Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջրհեղեղները սկսվել են հուլիսի 5-ի վաղ առավոտից: Շուրջ 7000 մարդ առանց էլեկտրականության է մնացել: Դեպքի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում: Ջրհեղեղները հարավ-արևմուտքից սկսել են շարժվել դեպի հյուսիս` մուտք գործելով Սիկոկու կղզի և ճապոնական ամենամեծ Հոնսյու կղզու մի մաս: Մի շարք վայրերում ավերվել են ճանապարհներն ու կամուրջները, ինչը դժվարացնում է աղետի մասշտաբի գնահատումը:

Շուրջ 1,28 միլիոն մարդու համար երկրի կառավարությունը տարհանում է հայտարարել: Խոսքը Ֆուկուոկա, Կումամոտո, Նագասակի և Օիտա պրեֆեկտուրաների բնակիչների մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները