Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ Է ստացել 1,3 մլն մարդ

19:21   07 Հուլիս 2020    191

Ճապոնիայի Կյուսյու հարավ - արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել Է մինչեւ 1,28 միլիոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Կյուսյուում անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը շարունակ: Այնտեղ որոշ շրջաններում վերջին օրը տեղացել Է ավելի քան 200 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի ընդգրկուն վարարումների եւ բնակելի տների ջրածածկման: Տարերքի հետեւանքներից ամենից շատ տուժել Է Կումամուտոյի պերֆեկտուրան:

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարությունը հուլիսի 7-ին կարգադրել Է 100 հազար մթերային հավաքանի ուղարկել Կյույսու տեղի բնակիչների օգնության համար: Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հետեւանքները հանգեցրել են 52 մարդու մահվան, 14-ը համարվում Է անհայտ կորած: Առանց լոույսի են մնում շուրջ 6 հազար տուն, ինչպես նաեւ 22 հիվանդանոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները