TikTok-ը կարգելափակվի Հոնկոնգում

18:40   07 Հուլիս 2020    252

TikTok հավելվածի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին ծառայությունը կդադարի աշխատել Հոնկոնգում:

Այս մասին հայտնում է Reuters-ը: Ընկերությունում նշել են, որ արգելափակման մասին որոշումը կայացվել է Չինաստանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության մասին օրենքի քննարկման կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք նաև շեշտել են, որ միշտ սկզբունքորեն մերժել են հավելվածում գրաքննության հնարավորությունը կամ Չինաստանի օգտատերերի անձնական տվյալների տրամադրումը:

WhatsApp մեսենջերի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պետք է կասեցնեն իշխանությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների տրամադրման հարցի քննարկումը մինչև նոր օրենքի մանրամասն ուսումնասիրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: TikTok  


Վերնագիրի այլ պիտակները