Դատարանը կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար տուգանել է կարգալույծ արված քահանային

21:18   07 Հուլիս 2020    235

Սվերդլովի շրջանի Վերին Պիշմայի դատարանը 90 հազար ռուբլիով տուգանել է կարգալույծ արված քահանա Նիկոլայ Ռոմանովին կորոնավիրուսի մասին ֆեյք նորություններ տարածելու համար:

Քահանան չի հայտնվել նիստին: Նրա փաստաբանը պնդել է, որ նյութերում չկան ապացույցներ տեղեկատվության կանխամտածված տարածման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քահանան մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.15 հոդվածի 9-րդ մասով:

Նա ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սկսել է խոսել կորոնավիրուսի՝ կեղծ պանդեմիա լինելու մասին, ինչպես նաեւ հայտարարել, որ մարդկանց զրկում են ազատությունից եւ աշխատանքից: Այդ պատճառով նրան կարգալույծ են արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները