Գիտնականները կարիճի թույնից քաղցկեղի բուժման դեղամիջոց են ստեղծել

22:28   07 Հուլիս 2020    272

Mesobuthus eupeus թունավոր կարիճի մոլեկուլները հաջողվել է կիրառել աուտոիմունային հիվանդությունների բուժման համար: Պարզվել է նաև, որ դրանք կարող են օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժմանը:

Frontiers in Pharmacology գիտական ​​ամսագրում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսեյ Կուզմենկովը հայտնում է, որ գիտնականները կարողացել են փոխել, թե ինչպիսի իոնային ալիքներով են փոխազդում այդ մոլեկուլները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այժմ հիմնական նպատակը հասկանալն է, թե ինչպես են կառուցված «նման սպիտակուցների և կալիումի ալիքների փոխազդեցության մասերը»: Այս ամենը կօգնի գտնել անհատականացված բժշկության համար նոր սերնդի դեղեր ստեղծելու բանալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները