Microsoft-ը նախատեսում է փոխել օգտատերերին ծանոթ «Կառավարման վահանակը»

09:17   08 Հուլիս 2020    188

Microsoft ընկերությունը նախատեսում է փոխել օգտատերերին ծանոթ «Կառավարման վահանակը»։

«Համակարգ» բաժինը կհանվի մենյուից, հայտնում է Windows Latest-ը: Բաժինը կտեղափոխվի «Կարգավորումներ» հավելված, որը մեկնարկել է Windows 8-ում:

Այժմ «Համակարգ» բաժնում կարելի է տեղեկություններ ստանալ պրոցեսորի, հիշողության ծավալի մասին, այնտեղ կան նաեւ օժանդակ կայքերի հղումներ, հայտնում է АБН-ը:

Նախկինում օգտատերերը քննադատում էին «Կարգավորումները»` նախկին ՕՀ-ի գոչծիքների համեմատությամբ դրանց շատ պարզեցման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Microsoft-ը նախկինում թողարկել էր չնախատեսված թարմացում Windows 10 օպերացիոն համակարգի համար` երկու լուրջ խոցելիության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները