Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է ԱՄՆ-ի ԱՀԿ-ից դուրս գալու մասին

09:40   08 Հուլիս 2020    228

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների Կոնգրեսին պաշտոնական ծանուցում է ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ:

Այս մասին հաղորդել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը: Ինչպես սենատորը գրել է Twitter-ում, սա «չի պաշտպանի ամերիկացիների կյանքը և (նրանց) շահերը», բայց կթողնի «Ամերիկային հիվանդ և միայնակ»: Բացի այդ, նա Թրամփի գործողություններն անվանել է «քաոսային և անհետևողական», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից առաջ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ: Նրա կարծիքով, կազմակերպությունը «հրաժարվել է անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները