Իլոն Մասկն առողջ բանականությանը մարտահրավեր նետող հանճար է․ Panasonic-ի գլխավոր տնօրեն

10:15   08 Հուլիս 2020    163

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն «առողջ բանականությանը մարտահրավեր նետող հանճար է, ով կարող է լինել չափից դուրս լավատես», հայտարարել է Panasonic-ի գլխավոր տնօրեն Կազուխիրո Ցուգան։

«Ես հավատում եմ, որ միայն հանճարները կարող են տարված լինել մեծ տեսլականներով, եւ հանճարը, որին ես գիտեմ, Իլոն Մասկն է»,- երիտասարդ գործարարների համար միջոցառման ժամանակ ասել է նա, հայտնում է Reuters-ը:

Panasonic-ը եւ Tesla Inc.-ը բանակցում են Նեւադայում գտնվող իրենց համատեղ մարտկոցային գործարանի ընդլայնման շուրջ, այն բանից հետո երբ Tesla-ում ծագած արտադրական խնդիրներն ու ձգձգումները բարդացրել են նրանց համագործակցությունը վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ցուգան ասել է, որ Մասկի պես հանճարը կարող է արհամարհել անհարմարությունները եւ գնալ դեպի իր տեսլականը։ «Այդ տեսլականի համեմատ շատ ու շատ բաներ իրականում նշանակություն չունեն։ Ես երբեք չեմ կարող նրան նմանվել»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորի համար, հավանաբար, անվտանգ է դա չանելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Panasonic  


Վերնագիրի այլ պիտակները