Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների հետեւանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK

10:39   08 Հուլիս 2020    193

Գրեթե 60 մարդ Է զոհվել եւ 16-ն անհայտ կորել Կյուսյու հարավ - արեւմտյան կղզում, որտեղ երեք օր շարունակ սաստիկ անձրեւներ են տեղացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության եւ փրկարարական ծառայությունների տվյալները:

Պաշտոնապես զոհվածների ցուցակում ներառված Է 57 մարդ, եւս երկուսը համարվում են այպսպես կոչված սրտի եւ թոքերի կանգի վիճակում, քանի որ Ճապոնիայում մահն արձանագրելու իրավունք ունի սոսկ հատուկ բուժաշխատողը՝ սահմանված ընթացակարգով: Գործնականում բոլոր զոհվածները դարձել են տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների զոհեր:

Անձրեւաբեր ճակատը կտեղաշարժվի Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մաս՝ Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների շրջան: Այնտեղ հեղեղումների եւ լեռնային սողանքների սպառնալիքի պատճառով տարահանման հանձնարարակններ Է ստացել ավելի քան 54 հազար մարդ:

Տեղացի փրկարարներին օգնելու համար աղետի գոտի Է ուղարկվել շուրջ 20 հազար զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները