Բրազիլիայում դատի են տալիս կորոնավիրուսով վարակված նախագահին

11:14   08 Հուլիս 2020    199

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակված է կորոնավիրուսով:

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ նրան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց վարակման վտանգի տակ դնելու համար:

Բանն այն է, որ նախագահը երեքշաբթի անձամբ դուրս էր եկել լրագրողների մոտ, որ նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի դրական արդյունքի մասին: Նախագահը և նրան շրջապատած լրագրողները դիմակ են դրել, սակայն նա սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Շփման ավարտին քաղաքական գործիչը լրագրողներից մի քանի մետր հեռացել է և հանել դիմակը, որպեսզի ցույց տա, որ իրեն լավ է զգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները