Լուկաշենկոն կասկածել է արտիստների՝ հասարակական կարծիք ձևավորելու ունակության վրա

11:27   08 Հուլիս 2020    195

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկած է հայտնել, թե մշակութային գործիչները, որոնք սոցիալական ցանցերում քննադատում են պետություններին, կարող են հասարակական կարծիք ձևավորել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Լուկաշենկոն խոստովանել է, որ իրեն զեկուցում են նրանց մասին, ովքեր համացանցում փորձում են կեղծ տեղեկություններով և դատողություններով ուշադրություն գրավել։

«Նրանց թվում է, թե կարծիք են ձևավորում, դե առնվազն, մեր մայրաքաղաքի շրջանակներում։ Դե, աստված ձեզ հետ։ Ձեզ անգամ ձեր բարեկամներն են երկար մտածելուց հետո ճանաչում, ինչպես և ես, ո՞վ եք դուք»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը։

Նա նշել է, որ երկրում արտիստների համար բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի ստեղծագործեն։

«Արարեք, դահլիճներ հավաքեք, ինչ կվաստակեք, բոլորը ձերն է։ Ինձանից ի՞նչ եք ուզում», – եզրափակել է նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները