ԱՄՆ-ն ԱՀԿ-ն կլքի 2021-ի հուլիսին

16:49   08 Հուլիս 2020    300

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կլքի 2021 թվականի հուլիսի 6-ից։

ԱՄՆ նախագահի որոշման մասին ծանուցում է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հուլիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտնել է մեկ տարի անց ԱՀԿ-ն լքելու մասին։

ԱՄՆ-ն լքում է 194 երկրից կազմված ԱՀԿ-ն՝ դրա կազմում ավելի քան 70 տարի լինելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները