Չեռնոգորիայում կարանտինային պայմանները խստացվել են

12:06   08 Հուլիս 2020    195

Չեռնոգորիայի իշխանությունները, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր, որ համաճարակն ավարտվել է, որոշում են կայացրել կրկին խստացնել կարանտինային պայմանները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Корреспондент.net-ը։ Առաջիկա յոթ օրերին, ըստ հրապարակման, սրճարանները եւ ռեստորանները կգործեն մինչեւ կեսգիշեր։ Մի շարք համայնքներում, հատկապես Հյուսիսային ռեգիոնում, որտեղ իրավիճակը հատկապես վտանգավոր է, մեկ շաբաթով սրճարանների եւ ռեստորանների աշխատանքը կդադարեցվի։

Պետական եւ մասնավոր մանկապարտեզները նույնպես կփակվեն։ Բիզնեսին եւ պետական սեկտորին ցուցում է տրված աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռավար բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր է։ Արգելվում են հավատացյալների մասնակցությամբ կրոնական ծիսակատարությունները, մարդկանց հավաքները, նաեւ խմբով տրանսպորտով երթեւեկելը, եթե նույն ընտանիքի անդամներով չեն։ Հանրային բոլոր վայրերում դիմակների կրումը դարձել է պարտադիր։ Սերբիայից ժամանած բոլոր անձինք պետք է մեկուսացվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեռնոգորիա  


Վերնագիրի այլ պիտակները