Մելանյա Թրամփի նախկին օգնականը «պայթյունավտանգ» հուշեր կհրապարակի

13:05   08 Հուլիս 2020    183

Ստեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը, ըստ The Guardian պարբերականի, առաջին տիկնոջ խորհրդական է նշանակվել Դոնալդ Թրամփի 2016-ի ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո և օգնել է Մելանյա Թրամփին Նյու Յորքից Սպիտակ տուն տեղափոխվելու ժամանակ՝ խորհուրդներ տալով քաղաքական վարվելակարգի վերաբերյալ:

Բայց 2018թ.-ի փետրվարին Ուինսթոն Ուոլքոֆը ստիպված եղավ հեռանալ այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ իր ընկերությունը 26 միլիոն դոլար է ստացել 2017թ.-ին Թրամփի երդմնակալության արարողության նախապատրաստման համար: Այդ ժամանակից ի վեր նա վիճարկում էր այն կարծիքը, որ իրեն աշխատանքից հեռացրել են և պնդում էր, որ իրեն «քավության նոխազ են դարձրել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մելանյան և ես» անվանումով գիրքը կթողարկի Gallery Books հրատարակչատունը: Առաջին տիկնոջ նախկին օգնականի հուշերը վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 1-ին, հաղորդում է Vanity Fair-ը:

Լրագրողներին հաջողվել է պարզել, գրքում մանրամասն նկարագրվում է Մելանյա Թրամփի կյանքը Վաշինգտոն տեղափոխվելուց հետո, նրա գրասենյակի աշխատանքը «Սպիտակ տան արևելյան թևում» և «իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ ամենաքաոսային Սպիտակ տանը»:

Ստեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը երկար ժամանակ համարվում էր Մելանյա Թրամփի մոտ ընկերուհին: Ավելի վաղ նա աշխատել է Vogue-ում և առավել հայտնի էր որպես Met Gala-ի կազմակերպիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները