Չեխիայում բախվել են երկու ուղևորատար գնացքներ

13:36   08 Հուլիս 2020    202

Չեխիայում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով կան զոհեր և մոտ երեք տասնյակ վիրավորներ:

Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ չեխական Aktualne պարբերականին հղումով:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ցերեկվա ժամը երեքին, Կառլովի Վարի մերձակայքում գտնվող Պեռնինկ գյուղի տարածքում: Գնացքները բախվել են նույն երկաթուղային գծում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զոհերի մասին տեղեկատվությունը տարբեր են: Չեխական հեռուստատեսությունը, վկայակոչելով փրկարարներին, հայտնել է, որ առնվազն 3 մարդ է զոհվել: Փրկարարների և հրշեջների համատեղ կորպուսի ներկայացուցիչ Մարտին Կասալոն նշել է 2 զոհի մասին:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժել է մոտ 30 մարդ, ոմանք՝ լուրջ: Դեպքի վայր շտապօգնության ուղղաթիռ է ուղարկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները