Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 700 000-ի սահմանը

16:33   08 Հուլիս 2020    274

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված վարակակիրների թիվն ավելացել է 6562-ով և հասել 700 792-ի, հայտնում է ng.ru կայքը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 13 օր շարունակ վարակակիրների թիվն այստեղ չի գերազանցել 7000-ը․ վարակակիրների թվի օրական աճը երկրորդ օրն անընդմեջ չի գերազանցում 0,9 տոկոսը։

Ակտիվ դեպքերի, այսինքն՝ իրենց բուժումը շարունակող հիվանդների թիվն այս պահին նվազել է և կազմում է 217 614, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների 31 տոկոսը։

Համավարակի սկզբից ապաքինվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 472 511, նախօրեին՝ 8 631 մարդ։ Շտաբի տեղեկություններով՝ ապաքինվածերի ընդհանուր թիվը ՌԴ-ում կորոնավիրուսի հաստատված վարակակիրների 67,4 տոկոսից ավելին է կազմում։

Մեկ օրում մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 173-ով, այս վարակից երկրում ընդհանուր մահացել է 10 667 մարդ։ Շտաբի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում մահվան ելքով դեպքերը կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թվի 1․52 տոկոսն են կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները