Վրաստանում հրդեհ է բռնկվել 5-աստղանի հյուրանոցում

14:59   08 Հուլիս 2020    191

Վրաստանում հրդեհ է բռնկվել Radisson Collection 5-աստղանի հյուրանոցում, որը գտնվում է Կախեթիայի Ցինանցալի բնակավայրում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է InterpressNews-ը։

Ըստ նահանգապետ Իրակլի Կադիգաշվիլիի, հրդեհը հաջողվել է հանգցնել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նախնական վարկածի համաձայն, հրդեհն առաջացել է սաունաների հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ԱԻՆ 6 հաշվարկ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները