Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է TikTok-ն արգելելու հնարավորությունը

15:38   08 Հուլիս 2020    264

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, որ Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են երկրի տարածքում չինական TikTok հավելվածն արգելելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «դա մեծ բիզնես է»:

«Լսեք, այն ինչ պատահեց Չինաստանի հետ և այս վիրուսի հետ, և այն, ինչ նրանք արեցին այս երկրի և ամբողջ աշխարհի հետ, վրդովեցուցիչ է»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:

Թրամփը պարզաբանել է, որ երկրում TikTok-ի արգելքը տարբերակներից մեկն է՝ ի պատասխան կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները