Նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նոր փոխնախարար

14:30   08 Հուլիս 2020    506

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Մեհման Աբբաս օղլու Բախըշովին պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, Մ.Բախըշովը ծնվել է 1959 թ. հուլիսի 28-ին Խըզիի շրջանի Ալթըաղաջ գյուղում:

Ադրբեջանի նախագահի 2008 թվականի հունիսի 28-ի հրամանագրով նա պարգևատրվել է «Զինվորական արժանիքների համար» մեդալով:

Պետության ղեկավարի մեկ այլ, 2013 թվականի հունիսի 25-ի հրամանագրով՝ Մ.Բախըշովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները